Թրամփի վարչակազմի որոշման պատճառով ավելի քան 1 մլն պաղեստինցի սովի վտանգի տակ է. ՄԱԿ

17:55 | 15.05.2019

Թրամփի վարչակազմի որոշման պատճառով ավելի քան 1 մլն պաղեստինցի սովի վտանգի տակ է. ՄԱԿ

Հաջորդ ամիս Գազայի հատվածում ավելի քան 1 մլն մարդ սովի մատնվելու վտանգի տակ կհայտնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը զգալի կրճատելու որոշման պատճառով:

Ինչպես նշում է The Guardian-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ը՝  ընդգծելով, որ Գազայի հատվածի բնակիչներին հնարավոր կլինի սովից փրկել միայն այն դեպքում, եթե միջազգային դոնորները լրացնեն ԱՄՆ-ի ֆինանսական կրճատումների հետևանքով առաջացած բացն ու 60 մլն դոլար հավաքեն:

ՄԱԿ-ը դիմել է Եվրոպական միությանը, Պարսից ծոցի պետություններին, Ռուսաստանին և Չինաստանին՝ կոչ անելով մինչ հունիսի կեսը հավաքել 60 մլն դոլարը:

«Պարենի մատակարարման հարցում մենք ճգնաժամային իրավիճակում ենք: Ավելի քան 1 մլն մարդ չի դիմանա առանց սննդի հատկացումների»,-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Թրամփը նախագահ դառնալուց հետո Պաղեստինի դեմ ընդգծված ագրեսիվ քաղաքականություն է վարում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք