Թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց. «հերոսը» 31-ամյա Գոռն էր

17:44 | 15.05.2019

Թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց. «հերոսը» 31-ամյա Գոռն էր

Մայիսի 13-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել 28-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.10-ից 18.25-ն ընկած ժամանակահատվածում թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային և սոցիալական քարտեր, բանալիներ և գումար:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, որը մայիսի 14-ին, ժամը 11.40-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք