Մենք չենք խնդրում Հայաստանին դադարեցնել Իրանի հետ առեւտուրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

17:21 | 15.05.2019

Մենք չենք խնդրում Հայաստանին դադարեցնել Իրանի հետ առեւտուրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանի համար անչափ կարեւոր է հարավային սահմանը, կարեւոր է առեւտրի եւ անվտանգության համար: Այս մասին մայիսի 15-ին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններն ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա:

«Մենք չենք խնդրում, որ Հայաստանը դադարեցնի Իրանի հետ իր առեւտուրը: Մենք շահագրգռված չենք այս երկրի եւ շատ կարեւոր հարեւանի միջեւ օրինական առեւտրին միջամտությամբ»,- ասաց նա՝ ներկայացնելով Հայաստանում իր առաքելության առաջնահերթությունները:

Ամերիկացի դիվանագետը նշեց, որ Վաշինգտոնը միջազգային գործընկերներին խնդրում է միանալ մեզ՝ այն վարքագծին դիմակայելու համար, որը «ապակայունացնող է եւ չի համապատասխանում նրան, ինչը մենք կառավարությունից սպասում ենք, որը ցանկանում է լինել միջազգային հանրության մասը»:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք