Արշակ Կարապետյանի ցուցմունքները կհրապարակվեն դռնբաց. դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը

15:36 | 15.05.2019

Արշակ Կարապետյանի ցուցմունքները կհրապարակվեն դռնբաց. դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ մերժեց դատախազի միջնորդությունը և թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին դռնբաց դատական նիստում հատվախներ հրապարակել հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։

Արշակ Կարապետյանն իր ցուցմունքում պատմում է 2008թ. փետրվարի 23–ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության մասին։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը։ Ըստ Քոչարյանի պաշտապնների՝ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է հենց Արշակ Կարապետյանի ցուցմունքը։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է դատարանը քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Նախքան գործը դատաքննության պատրաստելը դատավորը պետք է  մեղադրյալի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի։

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք