Պետական վերահսկողությունից դուրս է մնացել աշխատավարձի վճարման, գործադուլի իրավունքի դրույթները. ՀՅԴ վերլուծությունը

11:38 | 01.05.2019

Պետական վերահսկողությունից դուրս է մնացել աշխատավարձի վճարման, գործադուլի իրավունքի դրույթները. ՀՅԴ վերլուծությունը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը ՀՀ աշխատանքային օրենսդրության մասնագիտական համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներով առանձնացրել է առարկայական մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով:

Խնդիրներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են աշխատանքի ոլորտի մի շարք բնագավառներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների թերի կատարմանը, աշխատողների եւ գործատուների իրավունքների ու պարտականությունների ոչ հավասարակշիռ ապահովմանը, օրինական եւ արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանների բացակայությանը: Առանձնակի կարեւորվել են հետեւյալ բնագավառները՝

-ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում,

-աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ պետական եւ ոչ պետական վերահսկողություն,

-խտրականություն, հարկադիր կամ պարտադիր աշխատանք,

-գործադուլի իրավունք,

-նվազագույն աշխատավարձի եւ պետական հատվածում վարձատրության կարգավորումներ,

-աշխատանքային ռեժիմ, արտաժամյա աշխատանք եւ հանգստի իրավունք,

-աշխատանքային պայմանագրի լուծում,

-ծանր, վնասակար եւ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների կատարման արգավորում,

-աշխատողի կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցում,

-զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար արտոնությունների նախատեսում,

-Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի կարգավորում եւ այլն:

Վեր հանված խնդիրները ներառում են աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական կարգավորման բացերը, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բացասական դրսեւորումները:

Լայն իմաստով այս խնդիրները անմիջականորեն պետք է դիտարկվեն Հայաստանում տնտեսության սոցիալական ներառական զարգացման հիմնական նպատակադրումների ապահովման գործընթացներում:

Առաջարկվող լուծումները միտված են աշխատանքի ոլորտում Հայաստանի վավերացրած միջազգային պարտավորությունների կատարմանը, ներքին օրենսդրական առկա հակասությունների վերացմանը, միջազգային դրական փորձով ապացուցված արդյունավետ կարգավորումները մեր երկրում տեղայնացնելուն, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերություններում սոցիալական երկխոսության եւ գործընկերության կայացման ու զարգացման համար անհրաժեշտ հիմքերի ամբողջականացմանը:

Իրականացնելով եւ հրապարակելով սույն վերլուծությունը՝ գրասենյակը նպատակ ունի մասնագիտական անհրաժեշտ քննարկումների դաշտ վերադարձնել մեր երկրի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում առարկայացած հիմնախնդիրները:

Գրասենյակը հույս ունի, որ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ եւ մտահոգիչ դրսեւորումներ, հնարավոր լուծումներ» վերլուծությունը պատշաճ ուշադրության կարժանանա պետական պատկան մարմինների եւ պատասխանատու պաշտոնյաների կողմից, միաժամանակ՝ պատրաստակամ է ներգրավվելու աշխատանքային օրենսդրության բարեփոխումների գործընթացում եւ տրամադրելու մասնագիտական անհրաժեշտ աջակցություն:

Կից հղումով ներկայացնում ենք ամփոփ վերլուծությունը:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք