ՀՀ դեսպանի ելույթը Լայպցիգում` Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառմանը

13:14 | 16.04.2019

ՀՀ դեսպանի ելույթը Լայպցիգում` Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սբ. Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ ամենամյա խաղաղության աղոթք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի եւ նահատակների։ Միջոցառումը կազմակերպվել էր հայ ուսանողների եւ Լայպցիգի հայկական մշակութային միության կողմից։

ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ներկաներին դիմեցին նաեւ Լայպցիգի հայ մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը, Սբ. Նիկողայոս եկեղեցու հոգեւոր առաջնորդ Բերնհարդ Շպիսը (Bernhard Spies)։

Հուշ-երեկոյի ընթացքում հնչեցին հայկական եւ գերմանական հոգեւոր երաժշտություն։ Այն ավարտվեց Տեր Սահակ քհն. Սահակյանի եւ Բերնհարդ Շպիսի համատեղ աղոթքով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին եւ նահատակներին։

Բազմաթիվ ներկաների թվում էին հոգեւոր եւ մշակութային գործիչներ, գերմանական խոշոր լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք