Կանադայում տղամարդը կրակել է չորս ծանոթի վրա

12:41 | 16.04.2019

Կանադայում տղամարդը կրակել է չորս ծանոթի վրա

Չորս մարդ զոհվել է Փենթինկտոն քաղաքի (Բրիտանական Կոլումբիա նահանգ) տարբեր մասերում գնդակոծության հետեւանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CTV հեռուստաալիքին։

Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Թեդ դը Ջագերի տվյալներով՝ կրակողը հանձնվել է իրավապահ մարմիններին՝ գալով ոստիկանական տեղամասերից մեկը։ Տղամարդու ինքնությունը չի նշվում, բայց արդեն հայտնի է, որ նա պատահական անցորդների չի սպանել, նրա զոհերն են դարձել նրան ծանոթ մարդիկ, ովքեր ապրել են քաղաքի երկու տարբեր շրջաններում։ Կրակողը կալանքի է վերցվել, նրա գործողությունների դրդապատճառները պարզվում են։

Փենթինկտոնը գտնվում է Բրիտանական Կոլումբիայի ամենամեծ քաղաքից՝ Վանկուվերից 400 կիլոմետր արեւելք։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք