Թալանել են Ստեփանավանի նախկին քաղաքապետին. Տարել են 1000 հատ թեյի բաժակ, 30 արկղ անկողնային պարագա, 1000լ յուղաներկ

12:30 | 16.04.2019

Թալանել են Ստեփանավանի նախկին քաղաքապետին. Տարել են 1000 հատ թեյի բաժակ, 30 արկղ անկողնային պարագա, 1000լ յուղաներկ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 14-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին դիմած Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Սարգիս Ղարաքեշիշյանի դիմումի փաստով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2018 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող իրեն պատկանող պահեստի պատուհանը ջարդելու միջոցով մուտք են գործել ներս, այնուհետև կոտրել շենքի միջև 2 դռները և այնտեղից գույք հափշտակել։

Ս. Ղարաքեշիշյանը հայտնել է, որ այնտեղից գողացել են 5 հատ տարբեր տեսակի հեռուստացույցներ, 1000 հատ կերամիկակական թեյի բաժակներ, 30 արկղ անկողնային պարագաներ, 500 հատ 2 լ. յուղաներկ, 50 հատ 10 լ. ներքին հարդարման ներկեր և տարբեր տեսակի կենցաղային այլ իրեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Ղարաքեշիյանը Ստեփանավանի նախկին քաղաքապետն է:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք