«Ժամանակ». Հովանավորչություն՝ նոր Հայաստանում. Փաշինյանի ծանոթը 49 հոգու համար կեղծ շենգեն վիզա է «դասավորել»

10:07 | 16.04.2019

«Ժամանակ». Հովանավորչություն՝ նոր Հայաստանում. Փաշինյանի ծանոթը 49 հոգու համար կեղծ շենգեն վիզա է «դասավորել»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովանավորչության որոշակի դրսեւորումներ, փաստորեն, պահպանվում են նաեւ նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները եւս արտոնություններ են ստանում։

Մեզ հասած տեղեկություններով՝ նախկին ընդդիմադիր Գարսեւան Խաչատրյանը, որը նախկինում մտերիմ է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ, 2018 թվականի մարտին դատապարտվել էր 49 անձի կեղծ շենգենյան վիզաներով Եվրոպա տեղափոխելու համար եւ հեղափոխությունից հետո, ավելի կոնկրետ՝ 2018 թվականի հուլիսին ազատ է արձակվել։

Այսինքն՝ 49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորելու» համար մարդը փաստացի անազատության մեջ է մնացել երկու ամիս, որից հետո ազատվել է պատասխանատվությունից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք