Հարավային Կորեայի նախագահը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

18:37 | 15.04.2019

Հարավային Կորեայի նախագահը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինը հայտնել է, որ պատրաստ է ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի հետ 4-րդ գագաթնաժողովին, որպեսզի օգնի փրկել Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ փակուղի մտած բանակցությունները, հաղորդում է AP-ն:

Անցյալ տարի Մուն Չժեինը երեք անգամ հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ, ինչպես նաեւ միջոնրդ է հանդիսացել  Հյուիսային Կորեայի եւ ԱՄՆ միջեւ բանակցություններում:

Սեուլում սակայն մտավախություններ կան, որ 2018-ին ձեռքբերված առաջընթացը կդադարի Վաշինգտոնի եւ Փհենյանի փոխադարձ պահանջների՝ մասնավորապես պատժամիջոցների վերացման եւ զինաթափման վերաբերյալ, որոնց հետեւանքով Հանոյում երկու երկրների առաջնորդների միջեւ բանակցությունները տապալվել էին:

«Երբ Հյուսիսային Կորեան պատրաստ լինի, մենք հուսով ենք, որ Հարավը եւ Հյուսիսը կկարողանան միասին նստել եւ կոնկրետ եւ գործնական բանավեճեր անցկացնել առաջընթացի հասնելու ուղիների մասին, որը դուրս է գալիս ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ միջեւ երկու գագաթնաժողովներին ձեռք բերված արդյունքների շրջանակից», - ասել է Չժեինը:

Նրա խոսքով՝ Սեուլի առաջնային խնդիրն  է կանխել ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ միջուկային բանակցությունների ձախողումը:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք