Ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է, ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց

18:29 | 15.04.2019

Ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է, ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղի հանդամիջյան ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից եւ շուրջ 60 մ գլորվել ձորը:

Ոստիկանությունից հայտնում են, որ 70-ամյա վարորդ Անատոլյա Ավալյանը տեղում մահացել է, իսկ 62-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք