Աշտարակի ռեստորանում հանրությանը զվարճացնելու համար տառապում է արջերի ընտանիքը. ահազանգ ընթերցողից

16:30 | 15.04.2019

Աշտարակի ռեստորանում հանրությանը զվարճացնելու համար տառապում է արջերի ընտանիքը. ահազանգ ընթերցողից

Միջուկային ֆիզիկոս ներկայացած Արթուր Մկրտչյանը տեղեկացրել է, որ դեպքը գրանցվել է Աշտարակի ձորի ռեստորանում։

«Տհաճ եւ բարբարոսական երեւույթ, որն անընդունելի է Նոր Հայաստանում։ Ռեստորանին կից բանտում է գտնվում արջերի մի ընտանիք։ Այնտեղ են գալիս ընտանիքներով, ուտում ու զվարճանում կենդանիների տառապանքով»,- տեղեկացրել է Մկրտչյանը։ Բացի նրանից, որ տեսարանն ինքնին տհաճ է, այն ուղեկցվում է գարշահոտությամբ, իսկ բարձր երաժշտությունը իսկական սթրես է կենդանիների համար։ «Ինչպես կարելի է տանջել անմեղ կենդանուն հանրությանը զվարճացնելու համար»,- վրդովվում է Մկրտչյանը՝ կոչ անելով արգելել նման վերաբերմունքը կենդանի բնության հանդեպ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք