Զիդան․ Կազմի փոփոխություն կլինի ամռանը

16:16 | 15.04.2019

Զիդան․ Կազմի փոփոխություն կլինի ամռանը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նախատեսում է կազմի փոփոխություն։

«Կրոսը հրաշալի խաղացող է, որը շատ բան է տվել այս թիմին։ Հիմա մամուլում շատ են գրում, որ նրա, եւս մի քանի խաղացողների կարիքը ես չունեմ եւ նրանք կհեռանան։

Կազմի փոփոխություն կլինի, բայց ամռանը։ Սակայն անուններ չեմ նշի։ Բեյլը թիմի անդամ է»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, Արքայական ակումբն ամռանը կբանակցի ֆրանսիացիներ Կիլիան Մբապեի, Պոլ Պոգբայի եւ բելգիացի Էդեն Ազարի տրանսֆերների շուրջ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք