Սքոթլանդ յարդը հրաժարվել է ասել, թե որ բանտում է Ասանժը

15:16 | 15.04.2019

Սքոթլանդ յարդը հրաժարվել է ասել, թե որ բանտում է Ասանժը

Լոնդոնի ոստիկանությունը որեւէ մանրամասն չի հաղորդում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գտնվելու տեղի մասին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Սքոդլանդ յարդի ներկայացուցիչը։

Հարցին, թե արդյոք ճիշտ է ԶԼՄ-ների տեղեկատվությունը, որ Ասանժը պահվում է հատուկ ռեժիմի Բելմարշ բանտում, Սքոդլանդ յարդի ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք  չենք հաստատում որեւէ տեղեկություն բանտի մասին, ոչ էլ որեւէ այլ մանրամասն։ Նա ձերբակալվել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության կողմից, եւ սա ամենն է, ինչ մենք տեղեկացնում ենք»։

Սքոթլանդ յարդը ապրիլի 11-ին տեղեկացրել էր, որ Ասանժը ձերբակալվել է Էկվադորի դեսպանությունում՝ այդ երկրի կողմից նրան ապաստան տրամադրելը մերժելուց հետո։ WikiLeaks-ի հիմնադիրը ձերբակալվել է նաեւ ԱՄՆ իշխանությունների հարցապնդմամբ՝ արտահանձնման որոշմանը համապատասխան։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք