Փաշիկ Ալավերդյան․ Եթե ես Սիմոնից գոհ լինեմ, այլեւս նրա հետ չեմ աշխատի

15:45 | 13.04.2019

Փաշիկ Ալավերդյան․ Եթե ես Սիմոնից գոհ լինեմ, այլեւս նրա հետ չեմ աշխատի

Տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մեկնաբանել է Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում։

«Հաղթողին չեն դատում: Եթե ես Սիմոնից գոհ լինեմ, այլեւս նրա հետ չեմ աշխատի: Շատ լավ էր, մանավանդ, որ նա վնասվածք ուներ: Վնասվածքը հաշվի չառնելով, բժիշկների եւ մերսողի քրտնաջան աշխատանքով կարողացան ոտքի կանգնեցնել Սիմոնին եւ փայլուն կատարել վարժությունները: Դեպի աշխարհի առաջնություն»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Բաթումիում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշայինների պայքարում Սիմոն Մարտիրոսյանը հաղթեց երկամարտի 427 կգ արդյունքով: Օլիմպիական փոխչեմպիոնն ու աշխարհի չեմպիոնը Եվրոպայի չեմպիոն դարձավ երկրորդ անգամ։

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք