2020-ին Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը

18:50 | 26.03.2019

2020-ին Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը

Մարտի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը:

Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի զարգացման ուղղություններով ԳՄԶԸ հետ հաստատված արդյունավետ գործընկերության կապակցությամբ:

Փոխվարչապետն ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ համագործակցության շարունակական զարգացմանը` նշելով, որ առևտրի ու ներդրումների, գիտական ու տեխնոլոգիական զարգացման ու այլ ուղղություններով համագործակցության զգալի ներուժ կա: Նա նաև ողջունել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր ոլորտներում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աննե Քեմպան նշել է, որ 2020թ.-ից Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ ԳՄԶԸ սկսելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որի նպատակն է Հարավային Կովկասի երկրներում պետական և տեղական/համայնքային մակարդակում գործող հանրային հաստատությունների՝ քաղաքացուն ուղղված ծառայություններ տրամադրելու կարողությունների ամրապնդումը:

Զրուցակիցները քննարկել են  հանրային կառավարման, տարածքային զարգացման ու տեղական ինքնակառավարման բնագավառներում իրականացվելիք բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորությունները:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք