Աշտարակի կամրջի մոտ բենզատարը շրջվել է. բենզինը թափվել է

17:15 | 15.03.2019

Աշտարակի կամրջի մոտ բենզատարը շրջվել է. բենզինը թափվել է

Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում, ԳԱԶ-52 մակնիշի բեռնատարը, Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի հարեւանությամբ, Աշտարակի վարչական տարածքում, դեռեւս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն վթարի պատճառով ավտոմեքենայի կցորդիչում առկա մեծ քանակությամբ բենզինը թափվել է:

Հրշեջ-փրկարարական ջոկատը եւ ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները ուղղել են մեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք