Մենք չունենք ծիածանի այդ գույները, ինչպիսի գույներ կան գազավորված ըմպելիքների մեջ. Մելիտա Հակոբյան

17:05 | 15.03.2019

Մենք չունենք ծիածանի այդ գույները, ինչպիսի գույներ կան գազավորված ըմպելիքների մեջ. Մելիտա Հակոբյան

Մենք չունենք ծիածանի այդ գույները, ինչպիսի գույներ կան գազավորված ըմպելիքների մեջ։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հնդիպմանն ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։

«Ես չեմ ասում, թե նրանք օգտագործում են տնտեսական ներկեր, իհարկե օգտագործում են սննդային ներկեր, բայց հայտնի չէ ինչ քանակով, ինչպիսի համադրությամբ։ Որեւէ գազավորված ըմպելիքի շշի վրա գրված չէ ներկի քանակը։ Ստիպում են հիմա, որ շաքարը քանակը գրեն, բայց ներկինը՝ ոչ»,–նշեց նա։

Նրա խոսքով՝ ըմպելիքի քաղցրացուցիչ ասպարտամը պակաս վտանգավոր չէ, քան քանակը, բայց ավելի շահավետ է. «Ասպարտամ են օգտագործում, ով է գժվել շաքար օգտագործի, որն ավելի լավ է»,–շեշտեց նա։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք