Եթե «Երևանյան գիշերներ» ռեստորանի հետ կապված խնդիրներ կան, ես էլ, հայրս էլ պատրաստ ենք պատասխան տալ. Վ. Մնացականյան

16:36 | 15.03.2019

Եթե «Երևանյան գիշերներ» ռեստորանի հետ կապված խնդիրներ կան, ես էլ, հայրս էլ պատրաստ ենք պատասխան տալ. Վ. Մնացականյան

Եթե «Երեւանյան գիշերներ» ռեստորանի հետ կապված խնդիրներ կան, ես էլ, հայրս էլ պատրաստ ենք պատասխան տալ։ Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

««Երեւանյան գիշերները» անօրինական չէ, զբոսայգու մեջ չէ եւ «Երեւանյան գիշերում» ավելի շատ ծառ է տնկվել, քան եղել է»,–նշեց նա։

Թաղապետի խոսքով՝ «Երեւանյան գիշերները» արտադրական տարածք է եղել. «Այն չեմ հիշում որ նախարարության լաբորատոր տարածքն է եղել, որը դարձել է ռեստորան։ Այնտեղ ռեստորանների զոնա է, կարեւորը՝ Հրազդան գետը մաքուր պահենք»։

Նա շեշտեց՝ եթե որեւէ մեկը դեմ է, որ հայրս բիզնես ունի, ինքն ասելիք չունի. «Եթե որեւէ մեկը դեմ է, որ հայրս բիզնես ունի, ի՞նչ ասեմ»։  

Հիշեցենենք, որ «Երեւանյան գիշերներ» ռեստորանը պատկանում է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի ընտանիքին։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք