Գեղամ Գևորգյանն ազատվել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնից

16:16 | 15.03.2019

Գեղամ Գևորգյանն ազատվել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնից

Գեղամ Գևորգյանն ազատվել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր պաշտոնից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Այո, Գեղամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից՝ իմ հրամանով»:

Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը 2008 թ. ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր էր:  

Կենսագրությունը

Կրթություն

1975-1980 թթ. Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան

Գիտական աստիճան

Ֆիզմաթ. գիտ. թեկնածու
Թեկնածուական թեզ ` «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը», ՀԽՍՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ, 1982թ.
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր
Դոկտորական թեզ` «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ», Ստեկլովի ինստիտուտ, Մոսկվա, 1992թ. 

Աշխատանքային փորձ

2010 թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
2008 թ. ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր 
2004 - 2008 թթ. ԵՊՀ Մաթեմատիկակայի ֆակուլտետի դեկան
1997 - 2004 թթ. ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ 
1992 - 1997 թթ. ԵՊՀ պրոֆեսոր
1984 - 1992 թթ. ԵՊՀ դոցենտ
1980 - 1984 թթ. ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք