Կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

15:00 | 15.03.2019

Կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին շարունակելու է գործել։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

«Կառուցողը թող մտածեր, մենք դրա հետ ինչ կապ ունենք»,–նշեց նա։

Թաղապետի խոսքով, սակայն, քաղաքային իշխանությունները մտադիր են թանկացնել Երեւանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը։ «Երեւանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երեւանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա», – «Ազատության» եթերում հայտնել է Վիկտոր Մնացականյանը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք