Դուբայում ներկայացրել են 1.3 մլն դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկ օծանելիքը

18:34 | 14.03.2019

Դուբայում ներկայացրել են 1.3 մլն դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկ օծանելիքը

Դուբայում ներկայացվել է 4,572 մլն դիրհամ (մոտ 1.3 մլն դոլար) արժողությամբ աշխարհի ամենաթանկ օծանելիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Nabeel-ից օծանելիքը կոչվում է  «Shumukh» (արաբերենից՝ – «արժանի ամենաբարձրին») եւ մտնում է The Spirit of Dubai շարքի մեջ: Զարդարված թանկարժեք քարերով՝ ադամանդներով, մարգարիտով, տպազիոնով եւ այլ քարերով, ինչպես նաեւ ոսկով եւ արծաթով, օծանելիքն այս պահին ներկայացված է Дубая Dubai Mall առեւտրի կենտրոնում:

Ցանկացողներն այն կարող են տեսնել մինչեւ մարտի վերջ:

Օծանելիքի ստեղծմանը, որը կարող են օգտագործել թե կանայք եւ թե տղամարդիկ, երեք տարի է պահանջվել: Սրվակը, որում 3 լիտր օծանելիք է տեղավորվում, պատրաստված է մուրանյան ապակուց:

Դիզայներական տարրերով զարդարված  կոնստրուկցիայով ամբողջ բարձրությունը կազմում է 1.97 մետր: Օծանելքիը փչվում է հեռակառավարման մեխանիզմի միջոցով, որը կարելի է ցանկացած հասակի համար հարմարեցնել:

Թանկարժեք օծանելիքն արդեն երկու համաշխարհային ռեկորդ է գրանցել՝  անոթին առկա ադամանդների քանակով (ավելի քան 3.5 հազար քար) եւ հեռակառավարմամբ ամենաբարձր ցողացիրով:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք