Փետրվարին սննդամթերքի գներն աճել են 1,9 տոկոսով

17:38 | 11.03.2019

Փետրվարին սննդամթերքի գներն աճել են 1,9 տոկոսով

2019թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճով: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0.4% եւ 0.1%-ով:

2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ, այդ թվում, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գնաճը կազմել է 3.5%, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%, ծառայությունների սակագներինը` 0.4%, իսկ հունվար-փետրվարին 2018թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 1.3%, 2.1%, 0.7% եւ 0.5%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.3%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջեւանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:

2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 1.7% եւ 7.4% գնաճը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.6%, իսկ 2019թ. հունվարի համեմատ` 7.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ բանջարեղենի գներն աճել են 3.4-18.2 %-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջեւանում: Մայրաքաղաքում բանջարեղենի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 8.3%-ով: Մրգի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 11.3%, իսկ 2019թ. հունվարի համեմատ` 1.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի գներն աճել են 0.3-10.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 0.3%-ով: 2019թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի եւ բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.3%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.5 տոկոսային կետով:

2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.7%-ով:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբի գների մակարդակն աճել է 0.2-6.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Կապանում), իսկ մեկում գրանցվել է 0.1% գնանկում:

Մայրաքաղաքում հացաբուլկեղենի և ձավարեղենի գների մակարդակն աճել է 1.5%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.1%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ:

Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-0.8%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), 7-ում գրանցվել է 1.8-0.3% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 0.4%-ով, իսկ շաքարի և շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2.0%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում, այդ թվում, ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 1.2%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 2.2-0.2% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում արձանագրվել է կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի 0.2% գնաճ: 2019թ. փետրվարին հունվարի համեմատ սուրճ, թեյ և կակաո ապրանքախմբում գրանցվել է 0.2% գնանկում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք