Աշխարհում ընդամենը 6 երկիր է հասել գենդերային հավասարության. Հայաստանը երկրորդ հարյուրյակում է

14:29 | 04.03.2019

Աշխարհում ընդամենը 6 երկիր է հասել գենդերային հավասարության. Հայաստանը երկրորդ հարյուրյակում է

Այս պահին աշխարհի ընդամենը 6 երկիր է հասել գենդերային հավասարության, եւ այդ բոլոր երկրները Եվրամիությունում են։ Այսպիսի եզրահանգման են եկել Համաշխարհային բանկի վերլուծաբանները Women, Business and the Law զեկույցում։ Գենդերային հավասարության վեց երկրներն են՝ Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը եւ Շվեդիան։

Հայաստանը երկրորդ հարյուրյակում է՝ հավաքելով 83,7 միավոր։ Վրաստանը 79,38 միավոր ունի, Ադրբեջանը՝ 78,75։ Ռուսաստանը երկրորդ հարյուրյակում է՝ 73 միավոր։

Հետազոտությունում վերլուծվել է 187 երկրի օրենսդրություն 8 չափորոշիչով՝ աշխատանքի վարձատրման հավասարություն, աշխատանքի տեղավորվելու եւ սեփական բիզնես վարելու հավասար հնարավորություններ, կանանց պատկանող ակտիվների կառավարման իրավունքի մասին օրենսդրություն, հավասար կենսաթոշակային ապահովում, տեղաշարժի ազատություն, ինչպես նաեւ ընտանիքի եւ ամուսնության վերաբերյալ օրենսդրություն (դեկրետային արձակուրդ երիտասարդ հայրերի եւ երաշխիքներ դեկրետի ընթացքում կնոջ աշխատատեղի պահպանման համար)։ Ըստ յուրաքանչյուր չափորոշիչի երկրին միավոր է տրվել։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք