Կառավարության ծրագրում չկա հայրենադարձությունը խրախուսող մեխանիզմներ. ԱԺ պատգամավոր

15:39 | 26.02.2019

Կառավարության ծրագրում չկա հայրենադարձությունը խրախուսող մեխանիզմներ. ԱԺ պատգամավոր

Xnews.am կայքը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018-ի մայիսին հայտարարեց, որ հայրենադարձությունը պետք է դառնա մեր նոր ազգային գաղափարախոսությունը, բայց իր վերջին ելույթում դրա մասին որևէ բառ չի ասել, որը նույնպես մտահոգիչ է: Կառավարության ծրագրի մեջ ևս չկա այդ հարցի ինստիտուցիոնալ լուծումը:

Xnews.am-ը հարցի պատասխանը փորձեց ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից, ով նախ նկատեց.

-Պարտադիր չէ, որ օրենք ունենանք, նոր ապահովենք հայրենադարձություն: Սակայն պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն կառավարության ծրագիրը քննադատում էր նաև այդ տեսանկյունից, որ, ըստ էության, խոսք կար հայրենադարձության մասին, բայց մեխանիզմ չկար խրախուսման: Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր նախընտրական ծրագրում կոնկրետ անդրադարձել էր հայրենադարձության խրախուսման հարցին և կոնկրետ լուծումներ առաջարկել: Հիմա, եթե վարչապետը ծրագրում նշել է, բայց չի կոնկրետացրել, սա էլ է հերթական անգամ հաստատում, որ, փաստորեն, մեր անհանգստությունն իզուր չէր և որ ծրագիրը զուրկ է որոշակիությունից: Եվ դրա համար էր նաև, որ մենք կասկածի տակ էինք դրել տնտեսական հեղափոխության ծրագիրը և դրա համար մենք ծրագրին դեմ քվեարկեցինք,-ասաց նա:

Ամփոփելով իր խոսքը, պատգաամվոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ հայրենադարձության համար պետք են նպաստավոր պայմաններ, որ մարդը գա, վերահաստատվի իր հայրենիքում, ունենա աշխատելու, արարելու հնարավորություն և իմանա, որ ինքն այստեղ կապահովի իր համար արժանապատիվ կյանք:

Հիշեցնենք, որ դեռևս 2011թ.-ի մայիսի 13-ին ՀՀ կառավարության նիստում Հայրենադարձության մասին օրենքի նախագիծը հավանության էր արժանացել, սակայն մինչ օրս այն չի քննարկվել Ազգային ժողովում»:

Լուսինե Փիլոյան

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք