Կառավարությունը չի ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվություն. Սերգեյ Բագրատյան

11:46 | 16.02.2019

Կառավարությունը չի ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվություն. Սերգեյ Բագրատյան

Xnews.am կայքը գրում է.

Ի՞նչ, ե՞րբ, ինչպե՞ս: Այս երեք հարցի պատասխանը ծրագիրը պետք է ունենա: Այս մասին Xnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, անդրադառնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արված այն հայտարարությանը, որ պատրաստվում է տնտեսական հեղափոխության քայլերթ անել, և ըստ ներկայացված ծրագրի ապահովել տարեկան 5% տնտեսական աճ։

Արդյո՞ք այդ 5%-ը կարող է հեղափոխական համարվել և բարելավել քաղաքացիների կյանքի որակը, այն դեպքում, երբ տնտեսությունն օր օրի գահավիժում է, պատգմավորը նկատեց. «Մենք արդեն նշել ենք, որ 5%-ը չի բավարարում տնտեսական հեղափոխության համար և իրենք պատճառաբանել են, որ դրված է առնվազն 5%, այսինքն՝ դա ենթադրում է, որ կարող է լինել նույնիսկ 25%, ես թվերը պայմանական եմ ասում, բայց իրենց հիմնավորումը դա է:  5%-ն, իհերկե, բավարար չի տնտեսական հեղափոխության համար»,-ասաց Սերգեյ Բագրատյանը:

Ըստ Բագրատյանի՝ կառավարությունը պետք է կարողանա գտնել հավասարաչափ բաշխման մեխանիզմը, որի դեպքում քաղաքացին կզգա այդ 5% աճը, իսկ եթե լինի այնպես, ինչպես եղել է, բնականաբար, չի զգա:

Դիտարկմանը, թե ծրագիրը զգուշավոր է և ոչ համարձակ, և որ նախկինում շատ խոստումնալից ծրագրեր են եղել, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա, պատգամավորը օրինակ բերեց Սինգապուրի կառավարության ծրագիրը, որում, նույնպես, թվեր չկան, բայց հանդիսացել են տնտեսական հրաշքի հիմք: «Այսինքն աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կան երկրներ, որտեղ կառավարությունը ծրագիրը մանրակրկիտ է ներկայացնում՝ թվերով, ժամկետներով և այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալում է հանրությունը, իսկ հանրությունն ակնկալում է հարցերի հետևյալ հերթականությունը՝ ի՞նչ, ե՞րբ, ինչպե՞ս: Այս երեք հարցի պատասխանը ծրագիրը պետք է ունենա: Բայց կան երկրներ, որտեղ չեն կարևորում հստակ թվերով նշելը, հատկապես, այն երկրները, որտեղ մեր երկրի նման իրավիճակ է՝ հեղափոխական կառավարություն է»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ կառավարությունը ելնում է այն կանխավարկածից, որ չի ցանկանում վերցնել պատասխանատվություն, որը, չկատարելու դեպքում, չհիասթափեցնի իր ընտրազանգվածին:

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանը 82 կողմ, 37 դեմ ձայնով ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը։

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք