Կրակի հետ են խաղում. Հրաչ Բերբերյանը նախարարությունների օպտիմալացման մասին

11:55 | 06.02.2019

Կրակի հետ են խաղում. Հրաչ Բերբերյանը նախարարությունների օպտիմալացման մասին

Xnews.am-ը գրում է. «Հայտնի է, որ շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:

ՀՀ կառավարությունը, առանց քննարկելու կրճատվողների մասնագիտական որակներն ու պետության կողմից նրանց պատրաստման համար արդեն իսկ կատարված ծախսերը, այնուամենայնիվ, նախատեսում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ դեռևս նախարար չունեցող նախարարություններն այլ գերատեսչություններին միավորելով կամ մասամբ լուծարելով: Հատկանշանակ է, որ գերատեսչությունների վերամիավորումը և հազարավոր մասնագետների կրճատումը արդյունավետության որևէ գործոն (թերևս բացի ֆինանսական խնայողությունից) պարունակել չի կարող: Այս խնդիրը համակարգային և բովանդակային տեսանկյունից հասկանալու նպատակով Xnews.am-ը զրուցեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:

-Պարոն Բերբերյան, Հայաստանի իշխանությունները որոշել են կառավարության կառուցվածքը օպտիմալացնել փուլային սկզբունքով: Չե՞ք կարծում, որ անհասկանալի ձևով են կառավարության կառուցվածքային փոփոխություններն իրականացվում: Օրինակ՝ չկան մասնագիտական որոշակի քննարկումներ: Կառավարությունը միանձնյա, առանց համապատասխան փորձագետների որոշում է իրարից բավականին տարբեր, օրինակ, ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունները միավորել։ Կառավարության այս քայլը ի՞նչ նպատակներ է հետապնդում:

-Իհարկե մենք դեմ ենք, որ գյուղատնտեսության նախարարությունը փակվի: Աշխարհում էդպիսի բան չկա և առաջինը Հայաստանում կլինի: Թե ինչո՞վ են մտածել, դա էլ չենք իմանում:

-Արդյո՞ք այս ամենը իրականացվում է ոլորտային խնդիրները մոռացության տալու համար:

- Կարծում եմ, որ կառավարությունում կան հաստագլուխներ, ովքեր ծածուկ ձևով մշակել են այս ծրագիրը և մենք, իհարկե, գլխի ենք ընկնում, թե ովքեր են: Նրանք Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք աշխատած մարդիկ են, ովքեր այն ժամանակ էլ զբաղվել են թալանով, հաստատ նրանց արածն է, բայց ճիշտ չէ այդ քաղաքականությունը: Պարոն Փաշինյանը, ով ժողովրդի ընտրյալն է, պետք է էդ հարցը քննարկեր ժողովրդի հետ: Ո՞վ ասաց, որ գյուղնախարարությունը գյուղմթերք արտադրողին պետք չէ: Հարցը քաղաքական է: Շատ կներեք, որոշ դեմքերի փողոցից բռնում, բերում նախարար են նշանակում, հետո ասում են գյուղնախարարությունը վատ է աշխատում: Վերջին տարիներին շատ նախարարներ ունեցանք, բացի գյուղմասնագետից: Ո՞վ է մեղավոր: Իհարկե, կառավարությունը:

Ինչ վերաբերում է նրան, որ միացվելու է էկոնոմիկայի նախարարությանը… Էկոնոմիկայի նախարարությունը կոորդինացնող նախարարություն է: Հիմա էլ ասում են ներդրումների նախարարությանն է միանում: Ինչի ներդրումները տնտեսություն ե՞ն: Գյուղատնտեսության նախարարությունը արտադրող կառույց է: Նա արտադրանքի ցուցանիշ է տալիս:

ետրվարի 9-ին այս նախագիծը ներկայացվելու է խորհրդարանի դատին: Ձեր կարծիքով, նախագիծը կհաստատվի՞:

- Կարծում եմ, որ ամսի 9-ին էդ նախագիծը չի հաստատվի: Վլադիմիր Վիսոցկին լավ երգ ունի: Ասում է "Жираф большой - ему видней!": Մեր օրերի համար սա շատ տեղին երգ է:

պասվող օպտիմալացումը կրճատվողների և նրանց ընտանիքների համար արդյո՞ք չի առաջացնի սոցիալական նոր դժվարություններ:

-Իհարկե կառաջանան դժվարություններ և կլինեն դժգոհություններ: Եթե իրենց հարմար է էդպես աշխատել, թող աշխատեն: Բայց համոզված եմ, որ միշտ դժգոհություններ են լինելու գյուղերում: Այդպես գյուղացու ոտքը քաղաքից կտրում են: Այսինքն, եթե գյուղացին բողոքելու մի տեղ ուներ, դա էլ են վերացնում: Կարծում եմ՝ կրակի հետ են խաղում: Իմ կարծիքով, եթե գյուղատնտեսությանը միացվեր ջրային տնտեսությունը, մենք չէինք զարմանա, բայց ինչի՞ էներգետիկայի նախարարությունը: Էդպես էլ մնացել ենք զարմացած: Ջրամբարները, որոնք կառուցվել են գյուղացիների համար, ի՞նչ կապ ունեն էնեգետիկայի նախարարության հետ: Ինչպես ասում են մի շարք ֆերմերներ ու գյուղացիներ, սա հետքերը վերացնելու ձև է:

-Կառավարությունը օպտիմալացումը պատճառաբանում է ֆինանսների խնայողությամբ: Մի՞թե պետությունը մի կառույց է, որին հետաքրքրում է միայն ֆինանսական արդյունքը և ոչ թե իր քաղաքացու ճակատագիրը, արդյո՞ք չկան այդ խնայողություններն ապահովելու այլ ճանապարհներ:

-Իհարկե օպտիմալացումը լավ բան է: Բայց երբ որ դու ինքդ հարվածում ես բնագավառին, սա ուրիշ խնդիր է: Այստեղ մենք տեսնում ենք ոչ թե այն, որ, ենթադրենք, 50 մարդ կդառնա գործազուրկ, այլ այն, որ կոտրվում է բնագավառը: Միտումնավոր փչացնում են բնագավառը: Այսինքն, ձգտում են նրան, որ թուրքի աղբը բերեն լցնեն Երևան»:

Զրուցեց՝ Լուսինե Փիլոյանը

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք