Հայատյացության հերթական դրսևորումն է. Թուրքագետ

16:00 | 30.01.2019

Հայատյացության հերթական դրսևորումն է. Թուրքագետ

Xnews.am կայքը գրում է.

«Դա հայատյացության հերթական դրսևորումն է:  Xnews.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը, անդրադառնալով անցած գիշեր ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների դարպասներին ու աստիճաններին Թուրքիայի դրոշներ կախվելու միջադեպին»:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան նման քարոզներով թուրքագետը նկատեց.

- Դա նոր երևույթ չի, միշտ եղել է: Ժամանակ առ ժամանակ ազգային փոքրամասնություններին սաստում են: Կան տարբեր կազմակերպություններ, օրինակ՝ «մահ հայերին» կարգախոսներով պաստառներ էին փակցնում հայկական եկեղեցիների պատերին, կա «թուրքական վրիժառուների բրիգադ» կազմակերպությունը, որը նման բաներով է զբաղվում: Դա կարող է պայմանավորված լինել նաև Փայլանի ծավալած ակտիվ գործունեության հետ: Չեմ կարծում, որ դա պետականորեն կազմակերպված լինի:

Վերջում` անդրադառնալով հարցին, թե ինչ վտանգներով է հղի Թուրքիայի շարունակական հայատյաց քաղաքականությունը մեր զրուցակիցը հավելեց.

«Եթե անմիջական հարևանիդ հետ հրաժարվում ես դիվանագիտական հարաբերություններից կամ նախապայմաններ ես առաջարկում, դա միջազգային իրավունքի տեսանկյունից կոչվում է թշնամանք»:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ի վաղ առավոտյան թուրքերը Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների դարպասների ու աստիճանների վրա իրենց երկրի դրոշն են ամրացրել, ինչը տեղի ոստիկանության կողմից բնութագրվել է՝ որպես «Ատելության հիմքով հանցագործություն»: 

Նշենք, որ միջադեպին արձագանքել է նաև Սփյուռքի նախարարությունը՝ այն որակելով որպես հայ համայնքի հանդեպ դրսևորած աննախադեպ ատելություն:

«Նախարարությունը կանգնած է հայ համայնքի կողքին, միանում է կոչին և հույս հայտնում, որ տեղի իրավապահ մարմինները հետամուտ կլինեն միջադեպի ամբողջական բացահայտմանը, կբացառեն նման դեպքերի կրկնությունը:

Խստորեն դատապարտում ենք ատելության, անհանդուրժողականության և անօրինության հողի վրա իրականացվող նման արարքները:

Հայ դպրոցը հայպահպանության հիմնասյուներից է, ուստի հայկական կրթօջախների նկատմամբ նման ոտնձգությունները համարում ենք անընդունելի ու դատապարտելի:  Վստահ ենք, որ դպրոցը պետք է լինի ամենանվտանգ վայրն ամբողջ աշխարհում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Զրուցեցը՝ Լուսինե Փիլոյանի

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք