Կապանում կամրջի մոտ անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն

18:00 | 19.11.2018

Կապանում կամրջի մոտ անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն

Նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետեւանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա քաղաքացուհի:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.15-ի սահմաններում,Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ-Բեկ թաղամասի խաչմերուկի կամրջի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն: Այնուհետեւ վարորդը տուժողին առաջարկել է տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից եւ գնացել տուն: Նույն օրը, ժամը 20.30-ին, քաղաքացուհին զգալով, որ ցավերը սաստկանում են, դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք