Մեկ միլիոնով խողովակ են քաշում, գյուղացին այն օգտագործում է 1 բաժակ ջուր տաքացնելու համար. Փաշինյան

16:54 | 19.11.2018

Մեկ միլիոնով խողովակ են քաշում, գյուղացին այն օգտագործում է 1 բաժակ ջուր տաքացնելու համար. Փաշինյան

Գազաֆիկացման ծրագիրը երկրում շարունակելու համար կառավարությունը պետք է հասկանա՝ տվյալ գազի խողովակը, որ «քաշում» ենք, դրանով քաղաքացին ինչ է անելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Գավառում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ամեն ընտրություններում պատգամավորի թեկնածուն եկել ա, մանավանդ իշխանական ուժի թեկնածուն, գյուղացիք ասել են՝ մեր գյուղը գազ քաշի, գնացել ա, կառավարությունում դե մոտիկ ա, ծախսն արել, գազը քաշել ա։ Երբ գազը քաշել ա, պարզվել ա, որ գյուղի բնակչության մեծ մասը գազը օգտագործում է սուրճ եփելու համար, ու ստացվել ա, որ քաշված խողովակի ծախսը չի արդարացվել ու այդ ծախսը մտել ա սակագնի մեջ եւ այդ անարդյունավետ խողովակի համար սկսել ենք վճարել բոլորս»,–նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ եթե գազի խողովակն անցկացվում է, բայց քաղաքացին այն օգտագործում է միայն մեկ բաժակ ջուր տաքացնելու համար, օրինակ, բայց ոչ ջեռուցման, ապա սակագինը բարձրանում է.«Մենք նշում ենք որ մեր երկիրը ամենագազաֆիկացված երկրներից է, բայց մենք գազը քաշում ենք մի բաժակ ջուրը տաքացնելու համար։ Ուստի այդ խողովակի եւ նախընտրական խոստման համար վճարում են ամբողջ հանրապետությունը։ Այս որ ասում ենք ընտրակաշառք են տալիս, հետո կրկնակի–եռակի ձեզանից հանում են, սա տիպիկ օրինակն է»։

Ուստի, Փաշինյանի խոսքով, գազաֆիկացման ծրագիրը շարունակելու համար պետք է հասկանանք՝ բնակիչը ինչ է անելու այդ գազով։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք