Այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ այլեւս չեն լինելու. Փաշինյանը՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

16:38 | 19.11.2018

Այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ այլեւս չեն լինելու. Փաշինյանը՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել ՀՀ-ի հետ, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Գավառում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բելառուսի հետ հարաբերությունների մասին։

«Այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ–շատերը ուզում են, փորձ են անում կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի, ես պարզ ասում եմ, որ չի անցնելու դա, որովհետեւ մենք գուցե փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, որովհետեւ մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք»,–նշեց նա։

Փաշինյանը հիշեց՝ Մարշալ Բաղրամյանը Բելառուսի ազատագրման գործում շատ մեծ դերակատարություն է ունեցել։

Վարչապետի պաշտոնակատարը, ապա հավելեց. «Մենք ապրիլ–մայիս ամիսներին արել ենք մի բան, որը մարդկության պատմության մեջ նախադեպ չունի»։

Նա հավաստիացրեց՝ այսուհետ Հայաստանի հետ հաշվի կնստեն. «Բայց այս հարաբերություններում, համոզված եղեք, մեր ժողովուրդն ու մեր կառավարությունը ի վիճակի է պաշտպանել մեր երկրի շահերը եւ սրա հետ պետք է բոլոր հաշվի նստեն եւ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք