Թրամփը խոստովանել Է, որ իրեն դուր Է գալիս Սպիտակ տանն ապրելը

14:32 | 19.11.2018

Թրամփը խոստովանել Է, որ իրեն դուր Է գալիս Սպիտակ տանն ապրելը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել Է, որ իրեն դուր Է գալիս Սպիտակ տանն ապրելը, բայց որոշ ժամանակ Է պահանջվել նախագահի կարգավիճակին ընտելանալու համար: Այս մասին նա հայտնել Է Fox News հեռուստաալիքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ինձ հարմարավետ եմ ձգում: Ինձ որոշ ժամանակ պահանջվեց:

Դուք գիտեք, դա մի տեսակ անհավանական Է: Դուք ասում եք. «Դուք Միացյալ Նահանգների նախագահն եք», իսկ ես ասում են. «Վա՜ու»: Եվ դրան վարժվելու համար ժամանակ Է պետք»,- ասել Է Թրամփը: Նա գովել Է հռչակավոր Ձվաձեւ առանձնասենյակը, որտեղ աշխատում Է:

Թրամփի կարծիքով՝ աշխարհում նման ոչ մի բան չկա: Դոնալդ Թրամփը պատմել Է, որ աշխատում Է փայտե սեղանի առջեւ, որը պատրաստված Է տակավին 1880 թվականին: «Այդ սեղանից օգտվել են որոշ մարդիկ, որոնց ես հարգում եմ»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփը նաեւ իրեն ամենաբարձր գնահատականն Է դրել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ունեցած նվաճումների համար: Նրա կարծիքով՝ ներկայում ամերիկյան տնտեսությունն ավելի լավ վիճակում Է, քան երբեւԷ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք