Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդես՝ «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում

13:42 | 12.11.2018

Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդես՝ «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում կցուցադրվի ռեժիսոր Մարթա Հաուզկիի / ԱՄՆ, սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Մարթա Հաուզկի, կինեմատոգրաֆ Փիթ Ուորիլո/  «Անապատի ագռավները. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» վավերագրական ֆիլմը։ Նկարահանումներն ավարտվել են 2016 թ․-ին։ Մեկ ժամ տեւողությամբ վավերագրական ֆիլմի հիմքում  Լեւոն Յոթնախպարյանի հիշողություններն են։

Ֆիլմում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բացառիկ փաստեր, որոնք վկայում են հայերի դեմ կատարված հանցագործությունների եւ հայ որբերի նկատմամբ ոտնձգությունների մասին ։  Ֆիլմն անդրադառնում է Ուրֆայի հայերի ողբերգական տեղահանմանը։ Ներկայացվում են փաստեր Լեւոն Յոթնախպերյանի կատարած հերոսական սխրագործությունների մասին։

Սա անհավանական թվացող, բայց իրական պատմություն է մի մարդու խիզախ պայքարի մասին, ով «կռիվ» էր տալիս ոչ միայն ողջ մնալու, այլեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկված իր երիտասարդ հայ ընկերներին օգնելու համար։

Պատմությունը բացահայտում է, թե ինչպես տարբեր մշակույթների եւ հավատքի տեր մարդիկ՝ քրիստոնյա, մահմեդական, իսլամիստ, իրենց օգնության ձեռքն են մեկնել հայ փախստականներին: Ֆիլմն անդրադառնում է նաեւ այդ տարիներին հրեաների՝ հայերին օգնելու փաստին։ 

Ֆիլմն ուշագրավ է աշխարհի տարբեր արխիվներից գտնված փաստաթղթերի ու լուսանկարների շնորհիվ։ Դրանք վկայում են գրթե մեկ դար առաջ Սիրիայի անապատում տեղի ունեցած անիրական թվացող պատմության ողբերգական ու մարդկային տոկունության մասին։

Ֆիլմի հետ միասին կներկայացվի «Անապատի ագռավները»  Լեւոն Յոթնախպերյանի հուշերը ամփոփոխ գիրքը , որի խմբագիրներն են՝ Լեւոն եւ Մարո Փարյանները, Լեւոնը սերում է Յոթնախպերյանների ընտանիքից։  Այն ներառում է Հայոց ցեղասպանությունից փիկված հայի դրամատիկ պատմությունը՝ Օսմանյան բանակում ծառայության անցնելուց մինչեւ անապատով փախուստ։ Բայց մեկ անգամ չէ, որ նա վերադառնում է անապատ՝ փրկելու մահվան դատապարտված մոլորյալ ու որբացած հայորդիներին։

Ֆիլմի ցուցադրությունն ու գրքի շնորհանդեսը նախատեսված է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի ընթացքում՝ նոյեմբերի 21-ին։  Ներկա է լինելու Լեւոն Փարյանը, ով աջակցել է նաեւ ֆիլմի ստեղծմանը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք