«Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր են ստորագրում (ֆոտո, ուղիղ)

13:36 | 10.11.2018

«Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր են ստորագրում (ֆոտո, ուղիղ)

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր են ստորագրում, որի համաձայն՝ Ազգայի Ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։

Հիշեցնենք, «Հանրապետություն» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ՝ կազմելով «Ելք» դաշինք։ Իսկ Երեւանու ավագանու ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստանի» հետ «Լույս» դաշինքով։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք