Նատալիա Օրեիրոն Հայաստան է գալիս

15:25 | 09.11.2018

Նատալիա Օրեիրոն Հայաստան է գալիս

2019 թվականի ապրիլի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգային ծրագրով հանդես կգա ուրուգվացի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեիրոն, ում հեռուստադիտողն առավել ծանոթ է 1998 թվականին նկարահանված «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալից՝ Միլագրոսի (Միլի) կերպարով: Այս մասին տեղեկանում ենք Մարզահամերգային համալիրի ֆեյսբուքյան էջից:

41-ամյա դերասանուհի-երգչուհին շրջագայություններ է սկսել՝ խորագրելով այն «Անմոռանալի շրջագայություն»: Հենց այս խորագրի շրջանակներում էլ Հայաստան է այցելելու:

Տոմսերի արժեքը՝ 5000-50 000 դրամ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք