«Եվրատեսիլ-2019» միջազգային երգի մրցույթը կանցնի բարձր մակարդակով ու «առանց քաղաքականության». Թել Ավիվի քաղաքապետ

18:08 | 20.10.2018

«Եվրատեսիլ-2019» միջազգային երգի մրցույթը կանցնի բարձր մակարդակով ու «առանց քաղաքականության». Թել Ավիվի քաղաքապետ

Թել Ավիվի քաղաքապետ Րոն Հուլդային ռուսական РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «Եվրատեսիլ-2019» միջազգային երգի մրցույթը կանցնի բարձր մակարդակով ու «առանց քաղաքականության»:

«Մենք տիրապետում ենք ամենալայն հնարավորություններին, որ մրցույթի համար տրամադրենք հսկա համերգային սրահներ: Մենք խոշոր փառատոնների կազմակերպման, ինչպես նաև մեծ թվով հյուրեր ընդունելու լավ փորձ ունենք: Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ եվրոպական այս մրցույթը կվերածվի միջազգային մեծ տոնի», - ասել է Իսրայելի մայրաքաղաքի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Եվրատեսիլ»-ի հաղթող է ճանաչվել իսրայելցի Նետտա Բարզիլայը, ինչից հետո Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել էր 2019-ին մրցույթն անցկացնել Երուսաղեմում։ Նման հայտարարությունը հակասական տրամադրություններ էր առաջացրել բազմաթիվ երկրներում, ինչից հետո որոշվել է մրցույթն այլ քաղաքում անցկացնել։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք