Միլիարդատեր Պատարկացիշվիլիի սպանության գործով Վրաստանում կարող են ձերբակալվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

18:00 | 20.10.2018

Միլիարդատեր Պատարկացիշվիլիի սպանության գործով Վրաստանում կարող են ձերբակալվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանության գործով Վրաստանում կարող են ձերբակալվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Եթե դատարանը հաստատի այն, ինչ այսօր ասում են դատախազն ու քննիչը, ապա չի բացառվում, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատիժը կարող է խստացվել, իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվել պատասխանատվության՝ ենթարկվեն», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունն ապացուցված է համարել, որ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունն արտոնվել է այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից:

Նշենք, որ Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Բադրի Պատարկացիշվիլին, անսպասելիորեն մահացել է 2008 թվականի փետրվարի 12-ին, Լոնդոնի մոտակայքում գտնվող իր առանձնատանը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք