ՀՔԾ-ն կվերադարձնի՞ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը: Xnews.am

19:08 | 06.09.2018

ՀՔԾ-ն կվերադարձնի՞ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը: Xnews.am

Xnews.am-ը գրում է.

«Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից վերցրել էր նրա անձնագիրը: Թեմայի շուրջ Xnews.am-ը զրուցեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ:

-Պարոն Սողոմոնյան, ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին չի վերադարձրել անձնագիրը: Ի՞նչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ:

-Գիտեք, հարցը իրավական բազմաթիվ նրբերանգներ ունի, ես պետք է խնդրեմ այդ հարցն ուղղել փաստաբանական խմբի անդամներին: Կարծում եմ նրանք ձեզ ավելի հմուտ ձևով կներկայացնեն օրենքների այն պահանջները, որոնք այս դեպքում գործում են: Դրա համար թույլ տվեք ձեռնպահ մնալ ու չպատասխանել այդ հարցին:

-ՀՔԾ-ի գործողություններն, ըստ Ձեզ, ուղորդվա՞ծ են:

-Չեմ կարող հստակ ասել: Կան հիմնավոր կասկածներ դրա վերաբերյալ, բայց, իհարկե, քանի դեռ պատկեր չունեմ, չեմ կարող ասել: Իմ կարծիքով, կա նման ուղորդվածություն:

-Ռոբերտ Քոչարյանի գործը դեռ Վճռաբեկ դատարանում է և վարույթ չի ընդունել, չե՞ք կարծում, որ դատարանն էլ կարող է  ուղորդված լինել:

-Ես չեմ ուզում մեկնաբանել:

Լուսինե Փիլոյան

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք