Xnews.am. Որո՞նք են Երևանի առաջնային խնդիրները՝ ըստ Մհեր Շահգելդյանի

13:00 | 06.09.2018

Xnews.am. Որո՞նք են Երևանի առաջնային խնդիրները՝ ըստ Մհեր Շահգելդյանի

Xnews.am- գրում է.

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ Xnews.am կայքն իրականացնում է հարցազրույցների շարք քաղաքապետի թեկնածուների շրջանում՝ փորձելով ծանոթանալ նրանց նախընտրական ծրագրերին և հետագա անելիքներին քաղաքապետի պաշտոնը ստանձնելու դեպքում: Մեր առաջին զրուցակիցն է Երևանի ավագանու «ՕԵԿ» ցուցակը գլխավորող Աժ նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

-Պարոն Շահգելդյան, կարո՞ղ եք երեք բառով նկարագրել Ձեր անելիքը քաղաքապետի պաշտունում ընտրվելու դեպքում:

-Երեք բառով չէ, բայց փորձեմ: Առաջին խնդիրը լինելու է ամբողջական ինվենտարիզացիան իրավիճակը հասկանալու համար և ևս երկու խնդիր՝ մեկը օպերատիվ լուծումներն են, այդ թվում աղբահանության, ճանապարհային անվտանգության հետ կապված և այլն, մյուսը վերաբերելու է Երևանի ապագա զարգացման ռազմավարությանը, այն ինչ-որ կա և այն, ինչ պատկերացնում ենք և առաջարկելու ենք:

-Հայտնի է, որ Երևանը ունի բազում կուտակված խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Ձեզ չե՞ն վախեցնում դրանք և արդյո՞ք կկարողանաք արդարացնել երևանցիների սպասելիքները:

-Գիտեք, նախ պետք է ընտրություններում ստանալ ժողովրդի ձայնը: Սա առաջին խնդիրն է: Երկրորդը՝ եթե լինի, բնականաբար, խնդիրները բազմաթիվ են, բայց դրանք լուծելի են, եթե, իհարկե, գիտես ինչ ես անելու, ինչ ճանապարհով ես անելու և ինչ միջոցներով: ՕԵԿ-ը ունի երիտասարդ, գրագետ և պատրաստված թիմ, որն ունի խնդիրների լուծման իր տեսլականը: 

Լուսինե Փիլոյան

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք