Պետականամետ գործիչը իրեն թույլ չի տա հասարակությունը բաժանել հատվածների: Կարինե Աճեմյանը՝ Հայկ Մարությանի հայտարարության մասին:

18:37 | 03.09.2018

Պետականամետ գործիչը իրեն թույլ չի տա հասարակությունը բաժանել հատվածների: Կարինե Աճեմյանը՝ Հայկ Մարությանի հայտարարության մասին:

«Նա քաղաքական գործիչ չէ և կառավարման փորձ չունի, ընդհանրապես, որպես դերասան էլ բանի պիտանի չի, ես չգիտեմ, երևի ինքնակայացման խնդիր ունի, որ նման արտահայտություն է արել հասարակությանը: Այս մասին Xnews.am կայքի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, հավելելով, որ հասարակությունը պետք է արժանապատվության զգացում ունենա և պիտի հասկանա, որ եթե պաշտոնյան այդպես է վերաբերվում իրենց, ուրեմն հետագայում ոչ մի լավ բանի չպետք է սպասել:

«Առհասարակ, պաշտոնյան կամ թեկնածուն, այն էլ մեծ քաղաքի, պետք է զգույշ լինի, բայց սա զգուշության հարց չի, սա աշխարհայացքի, մտածելակերպի հարց է: Եթե, իհարկե, դա, ընդհանրապես, կա էդ մարդու մոտ, որովհետև պետականամետ գործիչը երբեք իրեն թույլ չի տա հասարակությունը բաժանել հատվածների: Սա անընդունելի և անհասկանալի մոտեցում է»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Նա նաև նշեց, որ  եթե մարդիկ ուզում են այդպիսի քաղաքապետ ունենալ, պետք է շատ երկար մտածեն:

Թեմայի շուրջ Xnews.am-ը խոսեց նաև պատգամավոր Հայկ Բաբուխանայնի հետ: 

«Նա, ըստ էության, հայտարարեց, որ պայքարը գնալու է սևը սպիտակի դեմ, սպիտակը՝ սևի: Այսինքն սա ընտրություն չէ, սա տոտալիտարիզմի դրսևորում է և մեր դեմ խաղ չկայի մթնոլորտը որևէ առնչություն չունի քաղաքականության հետ»:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ պատասխանեց, որ Վիգեն Սարգսյանն այդ հարցի վերաբերյալ տվել է շատ սպառիչ պատասխան և ինքը ավելացնելու ոչինչ չունի:

Լուսինե Փիլոյան

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք