Սաակաշվիլին պատրաստ է Ուկրաինա գալ եւ դատվել

17:42 | 18.03.2018

Սաակաշվիլին պատրաստ է Ուկրաինա գալ եւ դատվել

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինա գալ եւ դատվել, որպեսզի ապացուցի Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից իրեն ներկայացված մեղադրանքների չհիմնավորվածությունը: Այս մասին նա հայտարարել է ուկրաինական NEWSONE հեռուստաալիքի եթերում:

«Ես ուկրաինական օրենքներին ենթարկվում եմ, եթե անգամ այդ օրենքները կատարողները լիակատար շառլատաններ են… Ես ցանկացած պահի Ուկրաինա կգամ: Ես պահանջում եմ, որ գործը վերաբացեն…Ես պահանջում եմ դատվել ուկրաինական դատարանում: Ես իմ ճշմարտացիությանը բացարձակապես համոզված եմ»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWSONE-ը հայտնել էր, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունը գործում է «Պուտինի մեթոդներով»: Հիշեցնենք, որ Կիեւի կենտրոնում ձերբակալել են Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին, որոնք մարտի 18-ին հանրահավաքի էին պատրաստվում եւ ցանկանում էին Անկախության Մայդանում բեմ տեղադրել: Ավելի ուշ իրավապահները տարել են ակտիվիստների բեռնատարը զննելու համար:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք