Այժմ կուտակային համակարգի ամբողջական գործարկման պահը չէ. Միքայել Մելքումյան

00:30 | 27.02.2017

Այժմ կուտակային համակարգի ամբողջական գործարկման պահը չէ. Միքայել Մելքումյան

Ընտրություններին ընդառաջ «Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է բարեփոխումնների 15 կետեր՝ կարմիր գծերի, արագաչափերի վերացում, աշխատավարձների և թոշակների բարձրացում նաև Կուտակային համակարգի կասեցում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեկնաբանել է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրային դրույթը, նշելով որ նախընտրական տրամադրություններով պայմանավորված՝ ներկայացվում են տեսակետներ, ես չեմ կարծում, որ դրանք լուրջ վերլուծական հիմք ունեն:

Ըստ նախարարի՝ համակարգն անցնում է շարունակական կատարելագործման ճանապարհով, որն ապահովելու է ՀՀ քաղաքացիների վաղվա կենսաթոշակային ապահովության բավարար կենսամակարդակ:

Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:

Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց թիմը ցանկանում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ տնտեսության գահավիժումը դադարի:

««Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է 15 կետեր, որոնցից մեկը կուտակային համակարգը կասեցնելն էր , դա նշանակում է, որ մենք ունենք ավելի մեծ ծրագիր՝ այսօրվա գործող փլուզումը կանգնեցնելու համար անհրաժեշտ մի քանի ամսվա քայլերն ենք առաջարկում, դրա մեջ մտնում է կարմիր գծերի, արագաչափերի վերացում, աշխատավարձների և թոշակների բարձրացում: Այսինքն` այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի այս գահավիժումը դադարի»,-ասաց պարոն Մելքումյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ պետք չէ ժողովրդին անընդհատ բացասական մեսիջներ ուղարկել, որ անհնար է աշխատավարձ և թոշակ բարձրացնել, որևէ աճ գրանցել, Այդ դեպքում ինչո՞վ են զբաղված պատկան մարմինները:

«Ի՞նչ վերաբերվում է կուտակայինին՝ ինչպես գիտեք հիմա պետական համակարգն է սիստեմի մեջ, հիմա կեսը բյուջե է գնում, կեսն էլ մարդկանց աշխատավարձից են պահում: Սակայն մասնավորինը հետաձգվել է:Ես հարց բարձրացրի՝ կարող ենք համարել,որ ծրագիրը խափանվել է և դրա համար է հետաձգվել մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, սակայն որևէ պատասխան չստացա»,-ասաց Մելքումյանը՝ ավելացնելով, որ իշխանություններն իրենք էլ են հասկացել, որ կուտակային համակարգի ամբողջական գործարկման պահը չէ հիմա:

«Եթե ես սխալ եմ՝ ինչու են հետաձգել 2014 թ-ից մինչև 2017 թվականը: Կուտակային համակարգը ներդնում են այն դեպքում, երբ որ սոցիալական ռեֆորմները բարվոք վիճակում են: Անգամ այդ 5 հազար դրամը այս պահին կարևոր նշանակություն ունի մարդկանց համար»,-ասաց պատգամավորը՝ հավելելով , որ 30-40 տարի հետո չգիտենք՝ ինչ կհասնի շահառուին, մենք չենք տեսնում այդ երաշխիքները: Հաշվի Առնելով այս բոլոր ռիսկերը՝ մենք գտնում ենք, որ առայժմ պետք է կասեցվի:

«Իսկ ինչ վերաբերվում է այն շահարկումներին, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկել այդ ծրագրին՝ նշեմ, որ հարցը քննարկվել է դեռևս 2009-ին, սակայն նորից հետաձգվել է : Գաղափարին մենք դեմ չենք, իրականացման ձևը, պահը և իրավիճակը տեղին չէ»,-ասաց Մելքումյանը:

 Պատգամավորը նաև ավելացրեց, որ նախատեսում են 3 տարի փոքր և միջին բիզնեսին ազատել հարկերից:

 Slaq.am

 

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք