Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը երկարաձգվել է

17:12 | 05.08.2015

Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի՝ Երեւանում տեղակայված  5-րդ կայազորային ռազմական դատարանը կես տարով երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոյին։ «Կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2016թ. հունվարի 30-ը։ Դատավորի վճռով Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակվել է 2015թ. օգոստոսի 12-ին»,- ասել է նա։

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք